Արթուր Բաղդասարյանն այս օրերին բավական ներկայացուցչական պատվիրակությամբ գտնվում Է Եվրոպայում
2016-03-22 10:21:00

«Մեր տեղեկություններով, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրերին բավական ներկայացուցչական պատվիրակությամբ գտնվում Է Եվրոպայում։ Նա հանդիպելու Է եվրոպական քաղաքական շրջանակների, այդ թվում՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, Ֆրանսիայի «Քրիստոնեադեմոկրատական», Սարկոգիի և Անգելա Մերկելի կուսակցությունների ղեկավարների հետ։ Արդեն իսկ մամուլը գրել Է, որ «Վերածնունդը» պատրաստվում Է գրասենյակներ բացել արտերկրում։

Մենք տեղեկացանք, որ այս այցի ընթացքում եվրոպական մի շարք մայրաքաղաքներում՝ Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում, կհիմնվեն «Հայկական վերածննդի» գրասենյակներ։ Հայ քաղաքական «վոյաժները» կեզրափակվեն շաբաթվա վերջին, Մոսկվայում տեղի՛ունենալիք հանդիպմամբ։ Ասում են՝ սա Արթուր Բաղդասարյանի կողմից եվրոպական և ռուսական աշխարհաքաղաքական բևեռների հետ «կոմպլեմենտար» հարաբերությունների պահպանման «մաստեր կլաս» Է»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 3058 անգամ