Այսօր Գարնանային գիշերահավասարի օրն է (տեսանյութ)
2016-03-21 01:49:00

Երկիրը՝ պտտվելով իր երևակայական առանցքի շուրջը, անցնելով բևեռներով, միաժամանակ շարժվելով արևի շուրջը, Արեգակի նկատմամբ գտնվում է այնպիսի դիրքում, որ արևի ճառագայթները ընկնում են հասարակածի վրա:

Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, և այդ օրերին շատ երկրներում ցերեկը գրեթե հավասարվում է գիշերվան:
Գարնանային և աշնանային գիշերահավասարները համարվում են տարվա համապատասխան եղանակների աստղագիտական սկիզբ:

Երկու համանուն գիշերահավասարների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է արևադարձային տարի: Արևադարձային տարում մոտավորապես 365.2422 արեգակնային օր կա: 


Այս նյութը դիտել են - 1916 անգամ