Դավիթ Լոքյանի մինուճար որդու աշխատանքի հարցն արդեն իսկ լուծված է. «Հրապարակ»
2016-03-18 21:56:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանի՝ օրերս մեզ հետ զրույցում արձակած հոգոցներն այնքան էլ արդարացված չէին մինուճար որդի Սերգեյի մասով, քանի որ Սերգեյի աշխատանքի հարցն արդեն իսկ լուծված է. նա կդառնա Աժ նախագահ Գալուստ Գրիգորիչի գլխավոր խորհրդականը։ Մնում է Գրիգորիչը վերադառնա-ստորագրի հրամանագիրը։

Միգուցե մտահոգ հայրիկն անհանգիստ է, որ հրամանն ուշանո՞ւմ է։ Ի դեպ, կադրային նորամուտ է սպասվում նաեւ Լոքյանի լավ ընկեր Հովիկ Աբրահամյանի ընտանիքում. նրան վերջապես հաջողվել է փեսային՝ Շենգավիթի հարկայինի պետ Վահան Մամիկոնյանին «առաջ քաշել»։ Վերջինս առաջիկայում կդառնա ՊԵԿ օպերատիվ վարչության պետ։ Այդ «օպերացիան» 2 ամիս առաջ տապալվել էր, Գագիկ Խաչատրյանը դա թույլ չէր տվել։ Հովիկ Հովսեփյանը՝ ՊԵԿ նոր նախագահը, ավելի բարեհաճ է գտնվել այս հարցում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 
Այս նյութը դիտել են - 1576 անգամ