ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրող վրա
2015-12-06 13:27:00

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առիթվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

Հիշեցնենք, Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորենխոչընդոտում էր «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որևէ մեկը փորձ չի անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում են նաև ոստիկանները:

Այս նյութը դիտել են - 1886 անգամ