Համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին, վերջին շրջանում՝, սկսել եմ նմանեցնել Դոստոևսկուն...
2016-03-17 17:54:00

Արա Ալոյանի  հեղինակային «Օրվա խնդիր» հաղորդաշարի երեկվա թողարկման ընթացքում քննարկվեց ԵՊՀ-ից իմ հեռացման ցավալի, բայց միևնույն ժամանակ զավեշտալի դեպքը: 

Նախ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Ալոյանին այս ամենաթողության լավագույն օրինակ ծառայող երևույթի առթիվ արագ արձագանքման ու քաջալերման համար, իսկ այնուհետև փորձեմ անդրադարձ կատարել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի դատարկապորտ ու մերկապարանոց հայտարարություններին:

Դեկան Ավագյանը իր խոսքի մեջ մասնավորապես նշում է, որ ես մեկ անգամ դուրս եմ մնացել համալսարանից: Այս հայտարարությունը դասական ավագյանական ստերի շարքից է: Ես 2009 թվականին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվել եմ հեռակա ուսուցման կարգով, իսկ 2010 թ.-ին փոխել առկա(ստացիոնար) և ոչ մի հեռացում տեղի չի ունեցել:

Դեկանը խոսում է իմ բանակի ծառայության մասին, նշում, որ զբաղվել եմ «հակահայրենասիրական» և «հակապետական» գործունեությամբ: Այս զազրախոս պիտակավորումները թերևս կարող են վերաբերվել «Մեհրաբի» զորամասի հրամանատարության հանցավոր գործունեության վերաբերյալ իմ կողմից մամուլում հաղորդագրություններ տալուն:

Նշեմ, որ իմ հաղորդումներից հետո մի քանի պաշտոնյաներ լքեցին իրենց պաշտոնները, իսկ գնդի հրամանատարն ու շտաբի պետը ենթարկվեցին պատասխանատվության:

Թույլ տվեք մի փոքր էլ ես խոսեմ մեր դեկանի մասին: Արծրուն Ավագյանին վերջին շրջանում սկսել եմ նմանեցնել Դոստոևսկուն:

Իհարկե, ոչ այն պատճառով, որ վերջինս կարող է ունենալ Դոստոևսկու պես խորը փիլիսոփայական աշխարհայաց, բնավ ոչ, թող ձույն իջնի նրա գլխին, այլ նմանեցնում եմ այն պատճառով, որ երկու ամիսը մեկ մի գիրք է գրում ու հրատարակում: Իմիջայլոց, այդ գրքերի տպագրման ծախսերը շորթում ԵՊՀ-ից, իսկ հասույթն էլ կուտակում է ուսանողության վրա «նաղդելով»:

Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ ԵՊՀ-ն, որն անարժանորեն կրում է «Մայր բուհը» կոչումը, ՀՀ-ի ամենաքաղաքականցված բուհն է, որտեղ ռեպրեսիաներն ու կրթօճառային իրավիճակները անսպառ են:
Այս նյութը դիտել են - 1439 անգամ