Ազգային ժողո՞վ, թե շախմատ խաղալու դահլիճ...2016-03-17 05:41:00

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱԺ-ՈՒՄ ՇԱԽՄԱՏ Է ԽԱՂՈՒՄ
ՀՅԴ նորընտիր պատգամավոր Կարեն Շահմուրադյանը, ով խորհրդարանում փոխարինում է էկոնոմիկայի նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին, կարծես «վարակվել» է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից, ով առիթը բաց չէր թողնում ամեն նստաշրջանին նիստերի դահլիճի համակարգչով շախմատ խաղալը:
«Իրավունք»-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց, որ նորաթուխ պատգամավորն Աղվան Վարդանյանի նման խորհրդարանի դահլիճում շախմատ է խաղում պատգամավորական գործունեություն ծավալելու փոխարեն:
Մինչդեռ նորաթուխ օրենսդիրն օրեր առաջ «Իրավունք»-ին հավաստիացրել էր, որ զբաղվելու է պատգամավորական ակտիվ գործունեությամբ:

Այս նյութը դիտել են - 1468 անգամ