Ի վերջո, պարզելո՞ւ են՝ ո՞ւր են գնացել «Նաիրիտի» միլիոնավոր դոլարները
2016-03-17 00:16:00

Ի վերջո, պարզելո՞ւ են՝ ո՞ւր են գնացել «Նաիրիտի» միլիոնավոր դոլարները

Ի վերջո, պարզելո՞ւ են՝ ո՞ւր են գնացել «Նաիրիտի» միլիոնավոր դոլարները
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց «Նաիրիտ» գործարանի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի որոշումը:

Ըստ նրա՝ աշխատանքային խմբում ընգրկված են նախարարության, գործարանի, Երևան ՋԷԿ-ի աշխտակցիները, խումբը ղեկավարում է Յոլյանի տեղակալ Շահվերդյանը: Աշխատանքային խումբը` ուսումնասիրելով Նաիրիտի վիճակը, պետք է կարճ ժամանակում ներկայացնի առաջարկություններ գործարանի հետագա գործարկման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:

Լ.Զուրաբյանը հարցրեց, թե կոնցեպտուալ մոտեցումը ո՞րն է՝ վերագործարկելո՞ւ են «Նաիրիտը», թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ աշխատանքային խմբում ընգրկված չեն հայտնի մասնագետները, և արդյոք արդեն հնացա՞ծ է 2012-13թթ-ին «Ջակոբս» ընկերության եզրակացությունը, որով ներկայացվել էին «Նաիրիտի» գործարկման համար անհրաժեշտ բոլոր առաջարկությունները: Նշելով նախարարության ղեկավարության փոփոխության հարցը՝ Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք ի վերջո պարզելո՞ւ են, թե ո՞ւր են գնացել միլիոնավոր դոլարի գումարները:

Լ.Յոլյանը հայտարարեց, որ խմբում ընդգրկվել են մարդիկ, ովքեր իր իմացությամբ կարող են ներկայացնել առաջարկներ հետագայի համար, որպեսզի հասկանան, թե ինչ ուղղությամբ կարելի է տանել «Նաիրիտը»:

Նա ասաց նաև, որ ներկայումս բանակցում են «Ростех РТ-Химкомпозит»-ի հետ, ակնկալում են նրանց առաջարկները հետագա շահագործման առումով: «Կանենք այն, ինչ ձեռք կտա մեր տնտեսությանն ու ժողովրդին, բայց դրա համար պետք են հիմնավորումներ»,- ասաց նախարարը:

Գայանե Խաչատրյան
168.am
Այս նյութը դիտել են - 1225 անգամ