Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը
2016-03-17 09:05:00

Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Շմայսը կրկին ազատություն էր տվել լեզվին և կտար նաև ձեռքերին, եթե ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չնետվեր ու Շմայսի թափահարվող ձեռքն իր ափի մեջ չառներ։ «Ես չէի բռնել ձեռքը, այլ բարևում էի,- նիստից հետո իբր հումոր արեց Ավետիսյանը։- Իմ ընկերն է, իրավունք չունե՞մ ձեռքը բռնեմ»: Իսկ Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը, կանգնելով Սերժ Սարգսյանի թասիբին, որի կոմպետենտության հարցում Փաշինյանը կասկածներ հայտնեց։ Նա բղավեց. «Ա՛յ տղա, քո հետ եմ, անձնական տարածք չմտնես»։ Երիտհհկականի ռեպլիկից ոգևորված՝ Առաքել Մովսիսյանն էլ բղավեց. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը հակադարձեց. «Դիշովկեն դո՛ւ ես, արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»:

Այս նյութը դիտել են - 1266 անգամ