Շմայսի հերթական բոցերը Ազգային ժռղովում...
2016-03-16 16:42:00


Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր թեժ վեճ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև:

Նիկոլ Փաշինյանը արագաչափերի թվի ավելացման վերաբերյալ հարց էր ուղղում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Նա արձանագրեց, որ արագաչափերի ու տուգանքների թիվը ավելանում է, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը չի նվազում, այնինչ Սերժ Սարգսյանը խոսել էր 70 տոկոս նվազման մասին:

«Ես ուզում եմ հարցնել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետենտ է, թե կոմպետենտ չէ, որովհետև Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, երեք ամիս հետո ասում է՝ ըտենց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարում է, հետո պարզվում է այդպես չէ»,- նշեց Փաշինյանը:


Բուռն կերպով հակադարձեց Շմայսը, ով Փաշինյանին «համբալ» ու «դիշովկա» անվանեց: Նրանք սկսեցին գոռգոռալ ու միմյանց վիրավորանքներ հասցնել:
«Համբալը դու ես, դիշովկեն դու ես, արա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Կողմերին դժվարությամբ հանդարտեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Տեսանյութը armlur.am-ի -

Այս նյութը դիտել են - 3212 անգամ