Սերժ Սարգսյանը կայցելի ԱՄՆ
2016-03-16 16:16:00

Մի քանի օրից Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Կիպրոսի համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, ի թիվս այլ միջոցառումների նախատեսվում է մեծ հանդիպում «Լույս» հիմնադրամով ԱՄՆ-ում սովորող  ուսանողների եւ ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ինչը նաեւ ուսանողներին հնարավորություն կընձեռի շփվել միմյանց հետ, ստեղծել մասնագիտական եւ ակադեմիական կապեր եւ գործընկերություն:

Այս նյութը դիտել են - 1578 անգամ