Ինչ են խոսում Երևանի «պադեզդներում» Արմեն Աշոտյանի մասին...
2016-03-16 12:04:00

ՀՀ ԿԳ նախկի նախարար Արմեն Աշոտյանի նոր պաշտոնի վարկածների մասին լուրերը մնում են ակտուալ: Քանի դեռ պաշտոն չկա,  ժողովուրդը հենվելու է հայտնի հումորի ասած ,,պադեզդում,, արված  խոսակցություններին: 

Հիշում ե՞ք հումորը, երբ կինն ամուսնուն ասում է. «...թե պադեզդում ասում են, որ ամուսինդ դառնալու է տնօրեն»: Ու այդպես էլ լինում է:

Արմեն Աշոտյանի մասին ,,պադեզում ,, խոսվող հերթական լուրը այն է, որ Աշոտյանին նշանակում են Վրաստանում Հայաստանի դեսպան :

USArmenianews.com-ը շրջանառվող լուրի հավաստիությունը փորձեց ճշտել Արմեն Աշոտյանից: Վերջինս մեր այն հարցին ,թե լուրեր են պտտվում,որ Ձեզ նշանակելու են Վրաստանում Հայաստանի դեսպան, հնարավո՞ր է լուրը իրականություն դառնա, պատասխանեց .

- Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

Հիմա մնում է ժամանակի ընթացքում հասկանալ ,թե ,,պադեզդում,, ինչի համար են սկսել կեղծ լուրեր տարածել:
Այս նյութը դիտել են - 1143 անգամ