Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կքվեարկեն նույն տեղամասում
2015-12-06 10:00:00

Քիչ հետո Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրական տեղամասում սահմանադրական փոփոխությունների նախագծին քվեարկելու է նախագահ Սերժ Սարգսյանը:

Քիչ ավելի ուշ՝ ժամը 12-ի սահմաններում, նույն ընտրատեղամասում կքվեարկի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս տեղամասում է քվեարկում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն ինչպես նախօրեին տեղեկացրել էր նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը չի մասնակցելու երկրի համար «անիմաստ ահմանադրական փոփոխությունների քվեարկությանը»:

Այս նյութը դիտել են - 1677 անգամ