Լոսանջելեսահայերը հանդիպեցին ՀՀ -ում ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Մ. Միլսին...
2016-03-14 01:30:00

Մարտի 10-ին, երեկոյան ժամը 7-ին, Լա Քրասենթա հովտում գտնվող Հայոց Առաջնորդարանի սրահում , տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան պարոն  Ռիչարդ Մ.  Միլսի  հանդիպումը՝  լոսանջելեսահայ համայնքի ներկայացուցիչների հետ :
Նշենք,  հանդիպումը նախաձեռնել էր Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Գերաշնորհ տեր Մուշեղ արք. Մարտիրոսյանը: 

Հանդիպմանը, դեսպան Ռիչարդ Մ. Միլսը , համառոտակի ներկայացրեց Հայաստանում դիվանագիտական իր գործնեության մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքերը, այնուհետև՝ այդ ամենը ուղեկցվեց փոքրիկ տեսանյութով:

 Դեսպանի ելույթից հետո,  համայնքի ներկայացուցիչները իրենց հարցադրումները  հղղեցին պրն. Ռիչարդ Մ Միլսին: 
Հարցերը վերաբերվում էին Հայաստանի ներկա քաղաքական զարցացումների, երկրում տեղի ունեցող լայնամաշտաբ կոռուպցիայի, քաղբանտարկյալների, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի, ուսանողական վիզաներ կարճ ժամկետներում ձեռք բերելու, արդյունաբերության, առևտրի զարգացման և այլնի մասին:

Նկատենք, որ համայնքի քաղաքական ներկայացուցիչների, գործարարների, կազմակերպությունների պատասխանատուների,  հոգևորականների  հարցադրումները բավականին հետաքրքիր էին ու բովանդակալից, իսկ  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ  Մ. Միլսը  դիվանագիտորեն,  «հմտորեն»  շրջանցելով՝  պատասխանեց բոլոր հարցերին:

Ավելացնենք, հանդիպմանը ներկա չէին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև տեղի հայկական հեռուստաընկերությունները:

Նշենք, որ այնպիսի տպավորություն էր, որ հեռուստաընկերություններին «մեդիամագնատի» կողմից «հրահանգված» էր ներկա չգտնվել և չլուսաբանել այդ օրվա հանդիպումը ՝ բնականաբար գիտակցելով չտարածելու քաղաքական բնույթի սուր հարցադրումները: 

USArmenianews.com լրատվական կայքը նկարահանել է այդ ամբողջ հանդիպումը, պարզապես այն չենք կարող ներկայացնել  հանրությանը: 

Ավելին՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության լոսանջելեսյան մասնաճյուղի անդամներին հանդիպումից առաջ անգամ չեն թույլատրել նկարահանել հանդիպումը, ասելով, որ ԱՄՆ դեսպանության արարողակարգի բաժինը չի թույլատրում այն նկարահանել:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Մ. Միլսը, հանդիպել էր Նյու Յորքի հայ համայնքի հետ, որտեղ դեսպանին հանձնվել էր բաց նամակ՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղերի կողմից:
http://www.usarmenianews.com/am-n-1988.html
 
Գայանե Մանուկյան
 

 

Այս նյութը դիտել են - 1820 անգամ