ՉԱՐԵՆՑԻ «գերեզմանի» մասին իրարամերժ կարծիքներ կան...
2016-03-13 00:34:00

ՉԱՐԵՆՑԻ «գերեզմանի» մասին իրարամերժ կարծիքներ կան: Ես ուզում եմ ներկայացնել վարկածներից մեկը, որը լսել եմ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Հենրիխ Գաբրիելյանից: 

Հենրիխ Գաբրիելյանը 60-70 ական թվականներին համարվում էր Հայաստանի փիլիսոփայության «ՀԱՅՐԸ»: Համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչն էր :

Երբ մեզ դասավանդում էր արդեն 80-ին մոտ էր: Իմանալով շատ բան՝ շատ քչախոս էր: Երեք տարի Ստալինն ուղարկել էր Վլադիմիրի բանտը, որտեղ այդ միձեռքանի մարդը դաժան կյանք էր անցկացրել:

Նրա կինը, ով շատ գեղեցիկ էր և Քոթանջյան, անձամբ էր գնացել Ստալինի մոտ և ապացուցել, որ իր ամուսինն անմեղ է և ամուսնուն ազատել էին: Գաբրիելյանը հին բոլշևիկ էր և շատ մոտիկից գիտեր Չարենցին:

Նա էր ստեղծել Արտաշատի( Ղամարլու) և Էջմիածնի կոմերիտական կազմակերպությունները, Եղել էր «Գրական թերթի» առաջին խմբագիրը, «Ավանգարդի» խմբագիրը: Վարել էր ուրիշ կարևոր կուսակցական պաշտոններ:

Մինչև 1977-ը նա լուռ էր և անցյալի մասին ոչինչ չէր խոսում: Եվ միայն այդ ժամանակ, երբ նա 80 տարէկան էր, մենք էլ հինգերորդ կուրսի ուանող, նա սկսեց խոսել: Նա պատմեց, որ Չարենցը գտնվում էր Ազգային Ավտանգության Կոմիտեի նեքնահարկում, երբ հայտնեցին մեզ նրա մահվան մասին: Մի խումբ կոմերիտական ակտիվիստներով գիշերը ծածուկ տարան նրան և նետեցին Գետառի մոտ գտնվող մի փոս, որտեղ նետում էին սատկած անասուններին:

Այդ տեղում հիմա Չարենցի արձանն է:
Ծերուն Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1420 անգամ