Տղամարդը բարձրացել է Սասունցի Դավթի արձանի վրա և հրաժարվել է իջնել
2016-03-11 09:10:00

168.am-ը գրում է. Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ 1958 թ. ծնված Հ. Պ.-ին իջեցրել են ցած, իսկ հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս նյութը դիտել են - 3018 անգամ