Նոր նշանակում ՀՀ փաստաբանների պալատում ...
2016-03-10 12:33:00

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակի թափուր հաստիքի համալրման նպատակով մարտի 4-ին իրականացված հարցազրույցի ամփոփման արդյունքում փաստաբանների պալատի մամուլի խոսնակ է նշանակվել Ծովինար Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։ Նույն աղբյուրից տեղեկացնում են, որ վերոնշյալ հարցազրույցին մասնակցելու համար դիմել էր 16 թեկնածու, իսկ հարցազրույցի օրը ներկայացել և հարցազրույցին են մասնակցել 13 թեկնածու: 

Իրավաբան.net 

Այս նյութը դիտել են - 1556 անգամ