Ով է Հովհաննես Հովսեփյանին 190 հազար դոլար նվիրողը (տեսանյութ)
2016-03-10 01:26:00

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր ունեցվածքին, նշեց, որ իրեն նվեր իր եղբայրն է նվիրել: Հարցին` ձեր եղբայրը որտեղ է աշխատում, Հովսեփյանը նշեց. «Իմ եղբայրը ՌԴ-ում է: Հայտարարագրում ամեն ինչ նշված է », – հայտնեց նա:

Հովսեփյանը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կադրերից չի ազատվում և մարտական պայքարելու է մենաշնորհների դեմ: Հիշեցնենք, որ վերջերս armlur.am-ն անդրադարձել էր Հովսեփյանի կուտակած միլիոններին ու ՌԴ-ում գտնվող եղբորը: Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում: 

armlur.am

Այս նյութը դիտել են - 1627 անգամ