Էլեկտրոնային եղանակով հանրաքվեին կմասնակցի 265 քաղաքացի
2015-12-06 09:09:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում այսօր ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական:

«Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,-ասաց նա։

Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։

Այս նյութը դիտել են - 1819 անգամ