ՀՀԿ-ում «խցանում» է՝ ապագա համամասնական ցուցակի առումով. Սերժ Սարգսյանը նրանց հետեւում է...
2016-03-09 20:15:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` առանց այն էլ ՀՀԿ փիառով զբաղվող հեռուստաընկերությունների կողքին «զտարյուն» ՀՀԿ-ական «Արարատի» ստեղծումը եւ «Օպոնենտ» հաղորդման հեռարձակումը, որտեղ ՀՀԿ կարկառուններն իրենց մտքի մարգարիտներն են շաղ տալիս, խիստ «հեռանկարային» նպատակներ է հետապնդում, քանի որ ՀՀԿ-ում արդեն իսկ «խցանում» է` ապագա համամասնական ցուցակի առումով:

Այդ հաղորդումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս, ամերիկյան ոճով սկսելու է փրայմերիզների շարք, որտեղ էլ, ըստ «ասելիքի», ընտրվելու են այն ՀՀԿ-ականները, որոնք զարդարելու-նորացնելու են ապագա պառլամենտը:

Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանն արդեն իսկ ուշիուշով հետեւում է իր կուսակիցների գիգանտ ելույթներին, ՀՀԿ «գիգանտներն» էլ գիշերները չեն քնում, պարապում են «ասելիքի» վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1216 անգամ