Մոսկվայի «ԿՈՍՄՈՍ» հյուրանոցում կայացած «Aeroflot Open 2016» շախմատային ավանդական մրցաշարի արդյունքները...
2016-03-09 15:08:00

Մոսկվայում ավարտված Aeroflot Open շախմատային ավանդական մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ ցույց են տվել նույն արդյունքը:

Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5-ական միավոր եւ առաջին տեղը կիսած ռուսաստանցի Եվգենի Նայերից ու իսրայելցի Բորիս Գելֆանդից հետ են մնացել 1.5-ական միավոր:

Հայաստանի շախմատիստները բաժանել են 21-ից 36-րդ տեղերը: Պետրոսյանը 31-րդն է, Մարտիրոսյանը՝ 32-ը, Հովհաննիսյանը՝ 36-ը:

Այս նյութը դիտել են - 1601 անգամ