Գագիկ Խաչատրյանն ու Արմեն Ավետիսյանը ֆինանսական հարցեր ունեն...
2016-03-09 12:25:00

 

 

  Hayeli.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի Մոսկվայում: Նա բավական խոշոր չափերի ներդրումներ է իրականացրել Ռուսաստանում` շինարարության ոլորտում ներդնելով մոտ 2 մլն դոլար, և ճգնաժամի հետևանքով հայտնվել ֆինանսական կոլապսի մեջ:

 

Մեզ հայտնի է դարձել, որ այսքանով Արմեն Ավետիսյանի պրոբլեմները չեն ավարտվում. նա չկարգավորված ֆինանսական խնդիրներ ունի նաև իր նախորդի՝ ՊԵԿ-ի մյուս նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների ներկա նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Խոսքը, մեր տեղեկություններով, բավականին խոշոր գումարների մասին է:

Գագիկ Խաչատրյանը, լինելով ՀՀ ֆինանսական համակարգի փաստացի ղեկավար, շահեկան առավելություն ուներ սեփական ֆինանսները պաշտպանելու հարցերում: Հետաքրքիր է՝ վերջին համակարգային փոփոխություններից հետո, երբ ՊԵԿ-ը առանձնացվեց ֆինանսների նախարարությունից, և եկամուտների ոլորտը դուրս բերվեց Գագիկ Խաչատրյանի ուղղակի ենթակայությունից, ի՞նչ ընթացք կստանա Ավետիսյան-Խաչատրյան վեճը:

Հավելենք, որ չնայած այն իրողությանը, որ Արմեն Ավետիսյանը վաղուց արդեն պետական պաշտոնյա չէ, սակայն շարունակում է մնալ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմն ու վստահելին, թեպետ Գագիկ Խաչատրյանը ևս այդպիսին է համարվում:

Սպասենք զարգացումներին:

Այս նյութը դիտել են - 1263 անգամ