«Դիվանագիտական կորպուսում քիչ չեն ցածր պրոֆեսիոնալիզմ ունեցողները և դա լուրջ խնդիր է»
2016-03-08 00:29:00

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Այդ պաշտոնը ազատ էր մնացել Սերգեյ Մանասարյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելուց հետո:

Նշենք, որ Հարությունյանի մասնագիտությունն իր ստանձնած պաշտոնի հետ որևէ աղերս չունի․ Ռոբերտ Հարությունյանն ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան, սովորել է նաև Երևանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու է)։ Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի ղեկավար է եղել։

Սա Սերժ Սարգսյանի առաջին ուշագրավ նշանակումը չէ. Վրաստանում, Լեհաստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում դեսպանների պաշտոն են զբաղեցնում մարդիկ, որոնք այդ պաշտոնի հետ որևէ առնչություն չունեն և հենց նրանց սխալ կամ ոչ լիարժեք գործունեության հետևանքով է, որ չեն զարգանում Հայաստանի և տվյալ երկրների հարաբերությունները։ 

Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ. Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսում կան լուրջ խնդիրներ:

Նրա խոսքերով՝ խնդիրը ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլ այնպիսի պետություններին, ինչպիսիք Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն են։

1in.am

Այս նյութը դիտել են - 1548 անգամ