Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից
2015-12-06 08:34:00

Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն asparez.amկայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ asparez.amկայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք:

Այս նյութը դիտել են - 1753 անգամ