Սերժ Սարգսյանը փեսային հետ է բերում.քննարկվում է նրա ակտիվ քաղաքականություն մտնելու հարցը...
2016-03-05 13:19:00

Ըստ իշխանական շրջանակներից ստացած մեր տեղեկությունների, իշխանության վերին օղակներում այս օրերին լրջորեն քննարկվում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու հարցը:

Թե ինչ կարգավիճակով Մինասյանը հետ կգա, դեռ հստակ չէ: Այս պահին մեր աղբյուրներն ընդամենը նշում են, որ նա թերեւս Հայաստան վերադառնա այս տարվա մայիսին:

Հիշեցնենք, Միքայել Մինասյանը դեսպան նշանակվեց 2013 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այն ժամանակ խոսվում էր, թե Սարգսյանը պատժել է փեսային ու վտարել երկրից, քանի որ վերջինիս թիմը, որին վստահվել էր նախագահական ընտրությունների կազմակերպումը, չարդարացրեց իրեն ու Սարգսյանը վերջին պահին ստիպված եղավ կրկին դիմել օլիգարխիայի օգնությանը:

Առավել գերակշռող էր, սակայն, տեսակետը, թե Սարգսյանը ժամանակավորապես հեռացնում է փեսային, որպեսզի ներիշխանական վերադասավորումների հաջորդ փուլում նրան «սպիտակ ձիու վրա» մտցնի ակտիվ քաղաքականություն:

 
armtimes
Այս նյութը դիտել են - 1270 անգամ