
Asbarez-ը տեղեկացնում է, որ ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենք Փալոնն ու Ռոբերտ Դոլդը հանդես են եկել բաց նամակով, որով կոչ են արել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մյուս գործընկերներին աջակցել ԱՄՆ-ի բյուջեի 2017թ. նախագծի շրջանակում Հայստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված իրենց առաջարկները: Մասնավորապես առաջարկվում է ԼՂ-ում մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար տրամադրել առնվազն 5 մլն դոլար, 40 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել Հայաստանին, ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է հարձակումներ իրականացնել շփման գծում: