Քալիֆորնիայի դպրոցներից մեկից տարհանել են մարդկանց՝ պայթեցման սպառնալիքի պատճառով ...
2016-03-01 16:54:00

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի West Valley քոլեջից բոլոր ուսանողներին և աշխատակիցներին տարհանել են՝ պայթեցման սպառնալիքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո. այս մասին հաղորդում է TASS-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնական հաստատության Twitter-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դպորցի տնօրինությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ դպրոցի հարակից տարածքում ռումբ կա տեղադրված:

«Հաղորդագրությունը ստանալուն պես՝ մարդկանց տարհանել ենք շենքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ դեռևս չի նշվում: Տեղում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները:
Այս նյութը դիտել են - 1820 անգամ