Հարավային Ամերիկայում ձերբակալել են Facebook-ի փոխնախագահին...
2016-03-01 11:02:00

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է Facebook ընկերության՝ Լատինական Ամերիկայի գծով փոխնախագահին այն բանի համար, որ ընկերությունը հրաժարվել է տեղական իշխանություններին քրեական հետաքննության համար կարեւոր համարվող տեղեկություն փոխանցել:

Արգենտինացի Դիեգո Ձորային մեղադրում են դատական որոշումն անտեսելու համար, որը վերաբերում է կազմակերպված հանցավորության եւ թմրանյութերի վաճառքի գործով գաղտնի հետաքննությանը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով Associated Press-ը:

Ձերբակալվածը գտնվում է Սան Պաուլուում:

AP-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին բրազիլական դատարաներից մեկը որոշել էր արգելափակել WhatsApp մեսենջերը, որի սեփականատերը Facebook-ն է, քանի որ այն հրաժարվել էր ոստիկանությանն իր երկու օգտատերերի մասին տեղեկատվություն տրամադրել:

 

news.am

Այս նյութը դիտել են - 1507 անգամ