Սան Բերնարդինոյի փողոցներից մինչեւ Հարավային Կալիֆորնիայի մզկիթները մարդիկ շփոթված և ցնցված են: Երբ հայտնի դարձավ, որ սպանությունները կատարել են Սաիդ Ռիզվան Ֆարուքը և նրա կինը` Թաշֆին Մալիքը, Ռիվերսայդի Իսլամական կենտրոնի առաջնորդ Մուստաֆա Քուքոն չէր կարողանում դրան հավատալ:
Մուստաֆա Քուքոն ասում է,- «Ես պարզապես ապշել էի և ինձ դավաճանված զգում: Չէի կարող հավատալ, որ շարունակ սովորելով, որ իսլամը դեմ է նման արարքներին, մահմեդականը կարող էր նման բան անել»:
Քուքոն Ֆարուքին նկարագրում է որպես խաղաղասեր մարդ, ով սիրում էր մեքենաներ վերանորոգել: Նրա խոսքերով, Ֆարուքը իսլամական կենտրոն է հաճախել մինչև 2014 թվականը, նա նույնիսկ իրենց սրահում է ամուսնացել:
Ամերիկյան և Իսլամական փոխհարաբերությունների գծով խորհրդատու Հուսամ Էլուշի խոսքերով, նրանց ընտանիքի անդամները նույնպես ցնցված են:
Հուսամ Էլուշը ասում է,- «Նրանց բարեկամները փորձել են զանգահարել կնոջը: Մտահոգված են եղել, որ զույգն էլ կարող էր տուժած լինել կրակոցների ժամանակ` չիմանալով, որ կրակողները հենց նրանք են եղել»:
Այն բանից հետո, երբ հրապարակեցին կրակողների անունները, Հուսամի խոսքերով, իսլամական համայնքը քարկոծման է ենթարկվում:
Հուսամ Էլուշը ասում է,- «Մահմեդականները քավության նոխազ են դարձել, ատելության ուղերձներ են ուղարկվում մզկիթներ, մեր հեռախոսներին գալիս են մեր կյանքին սպառնացող հաղորդագրություններ»:
Նրա խոսքերով, բնակիչները նաև ստացել են մի քանի սրտացավ հաղորդագրություններ: Հուսամի կարծիքով, մահմեդականները անարդարացիորեն դատապարտվում են մի քանիսի արարքների պատճառով: Նա ասում է, որ եթե նմանատիպ միջադեպ է լինում կատարված քրիստոնիայի կամ հրեայի կողմից, նրանց համայնքները պաշտպանվելու կարիք չեն ունենում:
Սան Բերնարդինոյի ամենախոշոր մզկիթում, մահմեդական համայնքը զոհվածների հիշատակին նվիրված աղոթք էր կազմակերպել: Մահմեդականներից շատերը ասում են, որ Իսլամի շուրջ աճող բացասական կարծիքը փոխելու համար, իրենք պետք է շարունակեն ցույց տալ, որ իրենք դեմ են ծայրահեղականության և դաժանության դրսևորումներին:
Ոստիկանությունը ցուցադրել է կրակոցներից հետո զույգի մեքենայից հանված զենքերը: Այնուհետև ոստիկանությունը հավելյալ զենքեր է գտել նրանց տանը: Կրակոցներին արձագանքած առաջին ոստիկաններից էր Մայք Մադդենը:
Մայք Մադդենը ասում է,- «Մեր տեսած կոտորածը պարզապես աննկարագրելի էր, վիրավորված մարդկանց թիվը, ովքեր ցավոք սրտի այժմ մահացած են և այն մարդկանց ահասարսուռ դեմքերը, ովքեր օգնության կարիք ունեին, և վախենում էին մահանալ»:
Պետական մարմինների տրամադրած վերջին տվյալների համաձայն, Թաշֆին Մալիքը ուրիշի անունով բացված ֆեյսբուքյան իր էջում Դաեշի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին ուղղված հավատարմության երդման գրություն էր տեղադրել: Ենթադրվում է, որ Մալիքին ու նրա ամուսնուն Դաեշն է ոգեշնչել՝ հարձակումը կազմակերպել և իրականացնել:
Այս նյութը դիտել են - 1514 անգամ