Երևանում տերմինալներ են կոտրել...
2016-02-28 14:27:00

 

Երևանում տերմինալներ են կոտրել

Երևանում տերմինալներ են կոտրել ու հափշտակել գումարը:


Դեպքերը արձանագրվել են Ե. Քոչար և Հալաբյան փողոցներում:

Փետրվարի 27-ին վաղ առավոտյան անհայտ անձինք կոտրել են Ե. Քոչարի փողոցում գտնվող "ՏելՍելլ" ընկերության վճարային տերմինալը և գողացել գումարը: 


Նույն օրը Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին կոտրել են և խանութից գողացել վճարման ապարատը:
Ոստիկանությունից հայտնել են, որ կատարվում է քննություն:

Այս նյութը դիտել են - 1642 անգամ