ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է իր երեխաներին, որոնց որդեգրել էին ՌԴ-ում...
2016-02-27 01:34:00

 

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում տղամարդը գնդակահարել է իր երկու տղաներին, որոնց որդեգրել է Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, որ գնդակահարել է իր ընտանիքի բոլոր անդամներին: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները շուրջ 3 ժամ բանակցություններ են վարել տղամարդու հետ, որից հետո որոշում է կայացվել գրոհել տան վրա: Այդ պահին տղամարդը ինքնասպան է եղել տան հետեւի բակում:

Հանցագործության զոհ են գնացել նրա կինը եւ երկու տղաները, որոնց նրանք որդեգրել էին Ռուսաստանում: 12-ամյա աղջկան, որին նրանք որդեգրել էին Չինաստանում, հաջողվել է ողջ մնալ:
 

Այս նյութը դիտել են - 1251 անգամ