Ո՞վ է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների հաջորդ նախարարը
2016-02-27 09:15:00

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի Է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, և ենթադրվում Է, որ Լևոն Յոլյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1397 անգամ