Վարդգես Գասպարին ազատ կարձակվի...
2016-02-26 02:55:00

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ  երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:

Վերաքննիչի որոշմամբ՝ վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ի դեպ, դատական նիստին չէին ներկայացել Վարդգես Գասպարիի փաստաբանները: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատավորներին վիրավորելու և դատական նիստերը բոյկոտելու մեջ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1227 անգամ