Օբաման նախազգուշացրել է Ռուսաստանին...
2016-02-25 23:02:00

 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի հարցում ձեռքբերված հրադադարի համաձայնությունը պետք է դառնա այդ երկրում քաոսային իրավիճակը հանդարտեցնելու առաջին քայլը:

Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահը, սակայն, հայտնել է, որ այդ հրադադարը հնարավոր կլինի պահպանել միայն այն դեպքում, երբ նախագահ Բաշար Ասադի ռեժիմն ու դրա հիմնական դաշնակից Ռուսաստանն այդ ընթացքում դադարեցնեն ռազմական գործողությունները:

«Առաջիկա օրերը ճակատագրական կարող են դառնալ Սիրիայի համար:
Հրադադարի պահպանման ռեժիմին հետևելու է ողջ աշխարհը: Եթե հարցին ավելի գլոբալ նայենք, ապա կարող ենք ասել, որ դա մի փորձություն է, որը ցույց կտա, թե արդյոք կողմերն իսկապես պատրաստ են բանակցությունների»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իրենց կարծիքով Սիրիայում քաղաքացիական պատերազմը կավարտվի այն ժամանակ միայն, երբ Սիրիայի նախագահի պաշտոնում այլևս Բաշար Ասադը չլինի:

Հիշեցնենք, որ Ժնևում իրականացած բանակցությունների արդյունքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայում փետրվարի 27-ից կրակի դադարի ռեժիմ հաստատելու մասին
Այս նյութը դիտել են - 1388 անգամ