Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ
2026-07-30 13:25:00

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ ընդգծելով ընտրական գործընթացներում պատասխանատու հաղորդակցության, ատելության խոսքի կանխարգելման և հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է ատելության խոսքի էությունը, դրա տեսակները և իրավական սահմանումները, անդրադարձել ընտրական գործընթացներում ատելության խոսքի դրսևորումներին և դրանց արձագանքման մեխանիզմներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները բանախոսին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել գործնականում հանդիպած իրավիճակներ և կիսվել մասնագիտական փորձով: Քննարկումը կազմակերպվել է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» ծրագրի շրջանակում: ներառական կառավարման նպատակով» ծրագրի շրջանակում:
Այս նյութը դիտել են - 42 անգամ