ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը 2026-07-05 23:19:00
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր անձանցով։ «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնեց Արման Աբովյանը։ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Մանրամասները՝ տեսանյութում․