ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը2026-06-25 17:13:00
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Այս նյութը դիտել են - 1291 անգամ