Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ2026-02-24 22:33:00
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԼՈԳԵՐ ԷԴԳԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մարդը բարձրագույն արժեք է՝ թե՛ Աստվածաշնչյան Օրենքով, թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։
Չկա որևէ վերապահում՝ այդ մարդը արհեստավոր է, մտավորական, թե անգամ հանցագործության մեջ մեղադրվող անձ։ Մարդու արժանապատվությունը անօտարելի է։
Հիսուս Քրիստոսն իր օրինակով ցույց տվեց. անթույլատրելի է անձին թիրախավորել, ենթարկել հանրային խարանման կամ իրականացնել «փողոցային արդարադատություն»։
«Ով ձեզանից անմեղ է, առաջինը թող նա քար գցի»՝ սա ոչ միայն հոգևոր պատգամ է, այլ նաև իրավական քաղաքակրթության հիմնարար սկզբունք։
Համացանցային այս իրականությունում, երբ պետական մարմինների երբեմն հանցավոր անգործության պայմաններում տարածվում են զրպարտիչ և վիրավորական տեղեկություններ, ձևավորվում է վտանգավոր մշակույթ՝ միմյանց սրբացնելու, ապա՝ թաղելու, հետո՝ կրկին հերոսացնելու։
Մինչդեռ իրավական պետությունում գործում է պարզ կանոն՝ նախ քննադատիր ինքդ քեզ, հետո նոր՝ դիմացինին։
Պատմական Կիլիկյան Հայաստանում ևս ընդունված էր. քննադատելու բարոյական իրավունքը ունի նա, ով իր արժեքներով բարձր է կանգնած քննադատվողից։
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
1. Գայանե Մանուկյանի վերաբերյալ
Որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան արձանագրում եմ.
Ա. Նրա լիազորությունների դադարեցումն ԱՄՆ ում ,որպես Վարդան Ղուկասյանի օգնականի, եղել և մնում է բացառապես Վարդան Ղուկասյանի լիազորությունների շրջանակում,ուստի հանրային որակումները ,պառակտիչ , քայքայիչ գործողություններ և այլն չեն կարող դիտվել իրավաչափ,քանի որ Վարդան Ղուկասյանը նման որակումներ կամ գնահատական չի տվել։
Ավելին,տևական ժամանակ է ,ինչ տարբեր հարթակներում հնչում են Գայանե Մանուկյանի ու մոր հասցեին ծանր ,զազրելի մեղադրանքներ ,որի հիմքով, իբր Հայաստանում նրանց նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ,հայտարարվել է միջազգային հետախուզում։
Պաշտոնապես հայտարարում եմ.
փաստաբանական հարցումների արդյունքում պետական լիազոր մարմինները գրավոր հաստատել են, որ ոչ միայն միջազգային հետախուզում չկա, այլև բացակայում է որևէ քրեական մեղադրանք։
Հետևաբար ,նման հրապարակումները պարունակում են զրպարտության հատկանիշներ և առաջացնում են իրավական պատասխանատվություն։
2. Անի Խուդավերդյանի վերաբերյալ
Որպես ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի պետ արձանագրում եմ.
Ա. Անի Խուդավերդյանի գործունեության գնահատական տալու իրավունքը պատկանում է բացառապես կուսակցության անդամներին և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին,որի գնահատականը կտրվի փետրվարի քսանութի կուսակցության համագումարի ընթացքում։
Բ. ԱԱԾ-ի կողմից քրեական վարույթի մասին հայտարարությունները իրավական առումով անհիմն են, քանի որ ԱԱԾ-ն չունի քրեական վարույթ հարուցելու իրավասություն։
Հրապարակային հայտարարություն անող անձը պարտավոր է ներկայացնել ապացույց կամ հերքել իր խոսքերը։
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄ
Ինչպես ռոմանոգերմանական ,այնպես էլ անգլո սաքսոնական իրավական համակարգի օրենսդրությունը հստակ սահմանում է անձի պատիվը, արժանապատվությունն ու անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու մեխանիզմները։
1. Զրպարտություն և ապատեղեկատվություն
Անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալների հրապարակումը առաջացնում է կամ քաղաքացիաիրավական կամ իրավա քրեական պատասխանատվություն՝ հերքման և վնասի հատուցման ձևով։
Դիտավորությամբ և կազմակերպված եղանակով նման տեղեկությունների տարածումը կարող է պարունակել նաև քրեական իրավունքի հատկանիշներ։
2. Ընտրական գործընթացներին ապօրինի միջամտություն
Եթե ապացուցվի, որ սուտ տեղեկությունները նպատակ ունեն ազդելու ընտրողների կամքի ձևավորման վրա կամ վարկաբեկելու քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ԴՕԿ կուսակցությանը,ապա դրանք կարող են որակվել որպես քրեորեն պատժելի արարք։
3. Պետական մարմինների անվան շահարկում
Պետական մարմնի անվան օգտագործումը՝ իբր առկա է քրեական վարույթ կամ հավաքագրում, եթե չի համապատասխանում իրականությանը, կարող է պարունակել սուտ հաղորդման և արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներ։
4. Գաղտնի ձայնագրությունների անթույլատրելիություն
Անձի մասնավոր հաղորդակցության գաղտնի ձայնագրումը և այնուհետև դրա հրապարակայնացումը, առանց օրինական հիմքի և համապատասխան թույլտվության, հանդիսանում է անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքի խախտում։
Նման գործողությունները կարող են առաջացնել.
քաղաքացիաիրավական պատասխանատվություն,
ինչպես նաև քրեական իրավունքի գնահատման անհրաժեշտություն՝ կախված արարքի բնույթից և հետևանքներից։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե հրապարակվեն գաղտնի կերպով կատարված և ապօրինի տարածված ձայնագրություններ, դրանց կտրվի իրավաքրեական գնահատական՝ օրենքով սահմանված կարգով։
Խոսքի ազատությունը չի կարող վերածվել ապօրինության և անպատժելիության։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ոչ ոք երկնքից չի իջել։ Բոլորս պատասխանատու ենք մեր խոսքի և արարքի համար։
Յուրաքանչյուր զրպարտություն ունի իրավական հետևանք, իսկ յուրաքանչյուր ապօրինի գործողություն՝ պատասխանատվություն։
Լիահույս եմ, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում վերջապես կհաստատվի օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայությամբ ՝ առանց ընտրովի արդարադատության։
ԱՍՏՎԱԾ ՍԷՐ Է։
Եվ միայն միասնական ուժերով ու սիրով է հնարավոր կերտել Արևային Հայաստան ,ինչն այս տասնյակ տարիների ընթացքում չկարողացան կամ չցանկացան նախկին և ներկա իշխանությունները։
Փաստաբան,ԴՕԿ կուսակցության շտաբի պետ՝
Լևոն Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 260 անգամ