Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
2026-02-11 10:51:00
Փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։
Այս նյութը դիտել են - 163 անգամ