2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
2026-01-08 18:06:00
 հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել։
Այս նյութը դիտել են - 404 անգամ