Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
2025-12-24 21:05:00
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս մարմնավորելով տեղի «Կնքամայր» ֆիլմի հերոսուհու «կրիմինալ» կերպարը։ 
Չարաշահելով իր պաշտոնական դիրքը նա՝ «կոզա նոստրայի» այլ անդամների (ամուսին, սկեսրայր, սկեսուր) հետ միասին, փողերի լվացման օպերացիա է իրականացրել՝ կիրառելով խարդախության բազմապրոֆիլ գործիքակազմեր, որի մասին թավշյա հեղափոխականները «ո՛չ տեսած էին, ո՛չ լսած»։ Արդյունքում՝ բացի փոքրիկից, ողջ ընտանիքը՝ Դիաննայի գլխավորությամբ, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում՝ դարի մեղադրյալների իշաոտնուկին։
Հանուն արդարության պետք է նշել, թե ինչպե՞ս են արդարադատության «սուր» ճիրաններից խուսանավում մյուս ՔՊ-ական մինի բդեշխները, օրինակ՝ Վեդիի քաղաքապետ «հարգված» կոկորդիլոսաբան Գարիկ Սարգսյանը, որի քեռին տենդերների ծանրամարտի տեղի օլիմպիական չեմպիոնն է, Դիլիջանի ինքնահռչակ արու-գուբերնատոր Դավիթ Սարգսյանը, որը հարազատ եղբորը շուկայականից էժան գնով համայնքի հող է վաճառել և 300.000 դրամով պլստացել, Երևան համայնքի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հայրը 40 հեկտար ինտենսիվ այգի է հիմնել, իսկ 1.5 մլրդ վարկի տոկոսի սուբսիդավորումը՝ 102 միլիոն դրամ, վճարել է ՀՀ կառավարությունը, և ՏԻՄ-երի լիազոր մարմնի իշխան, ՏԿԵ նախկին նախարար «համեստագույն» Գնել Սանոսյանը, որի եղբայրները մայրիկի համար թանկարժեք առանձնատուն են կառուցել։ Եվ շատ ուրիշներ, որոնց մասին մամուլն անդադար և «հիստերիկ» աղմկում է։
Ի դեպ պատահական էր արդյո՞ք, թե՞ ոչ էջմիածնի գրոհի աշխուժակների թվում էին վերոնշյալ Գարիկ և Դավիթ Սարգսյանները, որոնք այդկերպ իրենց անվերապահ հավատարմություն էին հայտնում #ՉորրորդRայխi կանցլերին։
Ի՞նչը չներվեց Դիաննային, հարյուրապետ Սուրեն Պապիկյանի հետ 2021-ի էմոցիոնալ զրո՞ւյցը, որտեղ թավշյա փրկչին թոշակի էին ուղարկում, թե՞ սա հրապարակային և ցուցադրական հաշվեհարդար է հյուսիս-կորեական ոճով, որը բաց «sms» է բոլոր պալատականներին «հանգի՛ստ վեր ընկեք տեղներդ և հանկարծ չշշկռեք, այլապես սաղիդ կլցեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Ահա՜ թե ում էր իրականում ուղղված Նիկոլի ուղերձը ԱԺ-ը ամբիոնից, իսկ տիտղոսափառ ընդդիմությունը ավելորդ նեղսրտում էր։
Արեգ Սավգուլյան
Այս նյութը դիտել են - 82 անգամ