Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն2025-12-05 10:24:00

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:
Այս մասին սոցցանցի իր էջում Հակոբյանը գրել է.
«Երեկ դիմում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու «aysor.am» լրատվական կայքում հրապարակված Արթուր Դանիելյանի գրառումը՝ առերևույթ հանցագործության մասին, մասնավորապես՝ փողերի լվացման, անօրինական գործարքների և շենք-շինությունների անօրինական ձեռքբերման վերաբերյալ»։
Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է դիմումն ու սքրինշոթ:

Այս նյութը դիտել են - 60 անգամ