Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
2025-12-04 10:31:00
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ 
Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների գործընթացներում՝ հայտարարում է Նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ: 
Խորհրդի նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
Խորհրդի անդամները հայտերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 10-ն է:
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 594197 հեռախոսահամարով, պատասխանատու՝ Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյան:
Այս նյութը դիտել են - 65 անգամ