Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան2025-12-04 02:59:00
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.

- Եթե աշխարհից հեռանայի, կկարողանայի՞ ինձ հետ տանել մարդկային այն բոլոր մեղքերը, որ օր օրի հոգիներ են ծանրացնում։
Անպատասխան մնաց խոսքս։ Մտովի թերթեցի էջեր մի ամբողջ կյանքի, անցա դարուփոսերով, կանգնեցի ինձ ծանոթ բարձունքին, որ խաղաղ ապրելու ուղերձ կարդամ մարդկությանը։
Եվ տեսա, որ մենակ չեմ։ Ինձ գտան ֆբ ընկերներս, բարեկամներս, մտերիմներս, բոլոր հարազատներս, որ կողքիս էին կամ հեռվում, որ համբույրներով էր թե գրկախառնությամբ, զանգով էր, թե ձայնային հաղորդագրությամբ, մտերմիկ խոսքով էր, թե ծաղկաբույլերով, կատակներով էր, թե անձնական նամակներով... Անգամ` համատեղ նկարներով, նույնիսկ` տարբեր տարիների իմ նկարների ծննդյան օրվա ձևավորումով։
Գիտեմ, որ ձեզանից շատերը ելք էին փնտրում, որ ինձ հասցնեն իրենց սրտաբուխ խոսքը` հարազատական զգացողությամբ, սիրալիր ապրումներով, բարի օրհնություններով...
Հայացքս ընդգրկեց շատերիդ, երևակայորեն բարի տարեդարձի «շուրջպարի» տարաք ինձ։
Շնորհակալ եմ շատ, ամենքիդ հանդեպ սիրտս լցված է երախտիքով, ջերմությամբ, խորին ակնածանքով, սիրելինե՛րս։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 68 անգամ