ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ2025-12-02 14:17:00
Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների ցանկը, որոնց համար ներգաղթի արգելք կսահմանվի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։

Ըստ աղբյուրի՝ քննարկվում է ԱՄՆ ներգաղթի արգելքի ունեցող երկրների ցանկը 19-ից մոտ 30-ի հասցնելը, այդուհանդերձ, որոշումը գտնվում է վաղ փուլում, և ցանկը կարող է փոփոխվել։
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը նոր միջոցառումների քննարկումը կապում է Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման հետ, որը ենթադրաբար իրականացրել է աֆղան քաղաքացի, ով երկիր է մուտք գործել 2021 թվականի սեպտեմբերին և ապաստան ստացել ընթացիկ տարվա ապրիլին։Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները արդեն կասեցրել են Աֆղանստանի քաղաքացիների համար վիզայի և ներգաղթի դիմումները, սառեցրել ապաստանի բոլոր գործընթացները և սկսել են վերանայել «կանաչ քարտեր»-ը գործող արգելքի ներքո գտնվող 19 երկրների քաղաքացիների համար։
Այս նյութը դիտել են - 87 անգամ