1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին 2025-10-28 12:11:00
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։
Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը՝ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք»-ի հրապարակումը, թե Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Սա դեռ ամենը չէր, Դիաննա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվեց այն ժամանակ, երբ ամուսնուն պատկանող լցակահայնում հնչեցին կրակոցներ և մեկ անձ մահացավ։ Գասպարյանի ընտանիքը մեկնաբանություններ չտվեց, անգամ արդարանալու փորձեր չեղան։ Թե ինչպես ստացվեց, որ 5 հոգանոց ընտանիքից 4-ի վերաբերյալ կա քրեական գործ ArmLur.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, տալիս է բաց հարցերի պատասխանները։