Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
2025-10-24 05:16:00

Թե ինչ ժամանակներով ենք անցնում, երկրի կյանքով ապրողները կհասկանան, բայց ո՛չ երանի նրանց, ովքեր գլուխները խոնարհած սպասում են այս ամենի վերջաբանին։  Շուտ թե ուշ գալու  է այդ վերջաբանը, վա՛յ նրանց, որ դիրքորոշում չունեն, ախր որ ունենան էլ,  սովոր են թաքնված կեցվածքի։

Իմ տեսողական դաշտում երևում են համարձակներ, անզիջում պայքարողներ, որոնց մի մասը զրկված է ազատությունից, բայց նրանք շատ ավելի ազատ են զգում իրենց կալանավայրերում, քան հազարավորներ, որ ազատության մեջ ծպտուն չեն հանում, անգամ եթե նրանց ոտքերի տակից հողը քարշ տված տանում են։
Իշխանատենչության բարձրակետը միմյանց հոշոտելն է, որի ականատեսն ենք ամեն օր, և հետաքրքիր է, նրանք եթե արտոնված չլինեին բարձր աշխատավարձեր ստանալու, արդյո՞ք այդքան աթոռասեր կլինեին։
«Կառավարությունը ես եմ» կեցվածքով երկիր է կառավարվում, իսկ որքա՜ն ցանկալի է, որ «ժողովրդավար» երկրում ես-ի գիտակցումն այդքան բարձր չլիներ և ոչ էլ ժողովուրդը նկատելի լիներ ֆեսբուքյան հավանություններով։
Իսկ մեզ այստեղ կանխամտածված «ձայնազուրկ» դարձրին` մեզ զրկելով Հայաստանի քաղաքացիությունից, որ ունեինք Արցախում, ընդամենը փախստական ենք հազարավոր արցախցիներ, որ այստեղ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 180 անգամ