Արսեն Սամվելյանի խայտառակությունը․ իր բիզնեսի զուգարանում հայտնաբերվել է գաղտնի տեսախցիկ – վտանգվել են նաև անչափահասներ
2025-09-14 20:17:00
 
Բրբենքում աղմկահարույց դեպք է բացահայտվել․ Արսեն Սամվելյանը, ով հանդիսանում է USA Credit Repair Pros ընկերության (հասցե՝ 101 N Victory Blvd) սեփականատերը, ներգրավված է ամոթալի և անօրինական գործողության մեջ։
Ներկայացված լուսանկարներն ու տեսանյութը ցույց են տալիս, որ Սամվելյանը սեփական բիզնեսի զուգարանում տեղադրել է գաղտնի նկարահանող սարք։ Սարքավորումը ներառում էր վարդակից ներս անցկացված մալուխներ և հիշողության քարտ՝ գաղտնի նկարահանումների համար։
Ամենավտանգավորը այն է, որ հաղորդվում է՝ սարքը կարող էր նաև անչափահասներին նկարահանել, ինչը գործին տալիս է առավել ծանր քրեաիրավական նշանակություն։
Գործը արդեն տեղափոխվել է դատարան, և սպասվում են դատական հայցեր։ Այն որակվում է որպես անհատական կյանքի կոպիտ խախտում և խայտառակ արարք։
Զգուշացում․ եթե որևէ մեկը այցելել է այս բիզնես, պետք է զգուշանա, քանի որ հնարավոր է՝ այնտեղ դեռևս գոյություն ունեն այլ չբացահայտված գաղտնի սարքեր։
Դեպքը ցնցել է Լոս Անջելեսի հայ համայնքին՝ դիտարկվելով ոչ միայն որպես հանցագործություն, այլև որպես վստահության ամոթալի դավաճանություն։
Ավելի  մանրամասն՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 80 անգամ