Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է2025-09-10 14:27:00
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության հետ սոցցանցային գործիքակազմերի միջոցով երկխոսել՝ հաճախ հղելով հստակ քաղաքական մեսիջներ:

Վարչապետը աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ:
Սա հստակ ուղերձ է՝ ժողովրդին այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է իր քաղաքականությունը կոշտացնել, եթե կուզեք՝ հերթական անգամ շոու սարքել:
Նիկոլ Փաշինյանը մնացել է 2021-ի ընտրությունների տպավորության տակ ու շատ լավ գիտի, թե ինչն է ժողովրդին դուր գալիս, ինչը՝ ոչ:
Օրինակ՝ գիտի, որ նույն Վարդան Ղուկասյանի հանրային վարկանիշի բարձր լինելը պայմանավորված է նրանով, որ ԴՕԿ կուսակցության առաջնորդը հանդես է գալիս՝ կոշտ միջոցառումների կողմնակից բոլոր նրանց դեմ, ովքեր ապօրինության ու հարստահարման պատճառ են դարձել: Փաշինյանը շատ լավ գիտի ԴՕԿ-ի իրական վարկանիշի մասին, ու սա այն դեպքն է, երբ ոչ մի «Գելափ» իր կեղծ հարցումների միջոցով չի կարող կարծիք ձևավորել:
Իշխանությունները տիրապետում են իրական վիճակագրությանը ներսից: Փաշինյանը փորձելու է աշխատել հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածի վրա՝ ստեղծելով արդարության մարտիկի թյուր տպավորություն, և հենց դա է պատճառը, որ կոնկրետ «նամյոկներ» է անում:
Առաջիկայում, իհարկե, գուցե նոր տեսարանների ականատես դառնա հասարակությունը, բայց մարդկանց պարտքն է լինելու տեսարաններին կուլ չգնալը: Եթե ՔՊ-ն իրական արդարության մարտիկ լիներ, ապա այս տարիների ընթացքում մի էական բան արված կլիներ, թալանչիի համբավ ունեցողները բանտում կլինեին, այլ ոչ թե հսկայական գրավի դիմաց ազատ կարձակվեին:
Այս նյութը դիտել են - 162 անգամ