Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է2025-09-08 11:05:00
Օրերս «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչը հրապարակեց հերթական հարցման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ եթե կիրակի օրը անցկացվեին ԱԺ ընտրություններ, ապա 1101 հարցվածներից 17,3%-ը քվեարկելու էր ՔՊ-ի օգտին, 13,4%-ը՝ նորաստեղծ «Մեր ձևով» շարժմանը, իսկ Վարդան Ղուկասյանի գլխավորած ԴՕԿ կուսակցությունը՝ ընդամենը 2,5%-ով։

Այս պատկերն առնվազն տարօրինակ է․ հասարակության լայն շերտերի մոտ հեղինակություն վայելող ԴՕԿ-ը, ըստ «Գելլափի», զիջում է անգամ ԲՀԿ-ին, «Պատիվ ունեմ»-ին ու ՀՀԿ-ին։
MPG-ն Հայաստանում երբեք մեծ վստահություն չի վայելել։ Շատերը տարիներ շարունակ ընկերությանը մեղադրել են հանրային կարծիքի մանիպուլյացիայի մեջ։ Այսօր էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր Սամվել Կարապետյանի («Տաշիր Սամո») նախաձեռնած քաղաքական ուժը կարճ ժամանակում նման աջակցություն ստանալ, երբ այն դեռ նույնիսկ չի կայացել։ Քաղաքականության մեջ նման ֆենոմեն գրեթե անհնար է, ուստի դժվար է բացառել, որ գործ ունենք հերթական «գելափշիկ» արկածախնդրության հետ։
Իրականում բոլորը գիտեն՝ ընդդիմադիր դաշտում ամենահեղինակավոր ուժերից մեկը հենց ԴՕԿ-ն է։
Թեև Վարդան Ղուկասյանը գտնվում է անազատության մեջ և ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալում, այդ հանգամանքը միայն ամրապնդել է նրա դիրքերը։ Հասարակության համար ավելի պարզ է դարձել, թե ումից է վախենում իշխանությունը․ եթե վախ չլիներ, գործ էլ չէին սարքի։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններից առաջ նույն կազմակերպությունը կանխատեսում էր Փաշինյանի պարտությունը և Քոչարյանի հաղթանակը։ Բայց արդյունքում ՔՊ-ն ստացավ ջախջախիչ առավելություն։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ MPG-ի հարցումները չեն կարող համարվել օբյեկտիվ չափորոշիչ։
Այսպիսով՝ ինչ էլ փորձեն «նկարել», իրական պատկերը կերևա միայն ազատ ու թափանցիկ ընտրությունների ժամանակ։ Իսկ մինչ այդ անիմաստ է 2,5% ցուցանիշով խեղաթյուրել հանրային ընկալումը․ Վարդան Ղուկասյանը մնում է Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից մեկը։
Այս նյութը դիտել են - 2093 անգամ