Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում2025-09-04 17:10:00
Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ։

Վարդան Ղուկասյանի անունից լիազորված եմ հրապարակային անելու սույն հայտարարությունը
Վեց և ավել ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանն, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի հիմքով, գտնվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն բանտում։
Որպես կանոն, վարչական կալանքը տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ։ Վարդան Ղուկասյանը պահվում է բանտային ռեժիմով, զրկված է արևի լույսից և օրական մինչև մեկ ժամ զբոսանքի հնարավորությունից։ Սա հաշվեհարդար է ընդամենը վարչական կալանք կրող մարդու նկատմամբ և հավասարազոր է տոտալ խոշտանգման։
ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպերով ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։
Ավելին,
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի ուժով երաշխավորվում է ազատության իրավունքը և պահանջում է, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ուժով արգելվում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Վերոգրյալ փաստական հանգամանքները
վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա և ավել վարչական կալանքը հակասում է ինչպես ԱՄՆ ներպետական օրենքների, այնպես էլ ԱՄՆ ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։
Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ոչ միայն հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի րնախադեպային իրավունքի պահանջներին, այլ նաև հանդիսանում է դաժան և անմարդկային վերաբերմունքի դրսևորում։
Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա է ակնհայտ ու իրական վտանգ։
Վերոգրյալով պայմանավորված
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Նախաձեռնվում է իրավական գործընթաց՝ վարչական և քրեական վարույթներով, ուղղված ԱՄՆ լիազոր պետական մարմինների դեմ, մինչև Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքների լիարժեք վերականգնումը։Նախաձեռնվող վարույթների վերաբերյալ պարբերաբար հանրությունը կիրազեկվի։
Վարդան Ղուկասյանի փաստաբան՝
Լևոն Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 736 անգամ